Պայծառակերպության տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մատուցվել է Պատարագ
09.07.2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարդաջուր ցողելով ու օրհնություն բաշխելով մուտք է գործել Սուրբ Գայանե եղեկեցի: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Հիմքում Թաբոր լեռան վրա տեղի ունեցած իրադարձությունն է, որի մասին հիշատակում են երեք ավետարանիչները: