Պայծառակերպության տոնի օրը Կեչառիս վանքում Դպրության տվչության կարգ է կատարվել

09.07.2024

Ծաղկաձորի Կեչառիս վանքում Պայծառակերպության տոնին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ պատարագից առաջ դպրության կարգ է կատարվել: Կոտայքի թեմի առաջնորդը դպրության աստիճան է տվել տարբեր տարիքի ու զբաղմունքի տեր 43 անձի: Նրանք տարիներ շարունակ ծառայում են Կոտայքի թեմի տարբեր եկեղեցիներում։