Պայծառակերպության տոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

31.07.2019

Հուլիսի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից երրորդը՝ Հիսուս Քրիստոսի Այլակերպության կամ Պայծառակերպության տոնը: Բոլոր եկեղեցիներում մատուցվեց տոնական Պատարագ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնական ղողանջների ներքո հոգևորականների թափորը Սուրբ Գայանե վանք ուղեկցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսին: Ավանդույթի համաձայն, Վեհափառ հայրապետը հավատացյալների վրա ցողում էր մաքրություն և հույս խորհրդանշող վարդաջուրը: