Պայծառակերպության (Վարդավառ) տոնի խորհուրդը.

19.07.2012

Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այն խորհրդանշում է Քրիստոսի այլակերպությունը կամ պայծառակերպությունը, երբ նա աղոթում էր: Այդ օրը նաեւ առընչվում է հին հայկական` միմյանց վրա ջուր լցնելու ավանդության հետ: Որոշ աղբյուրներ այս ավանդույթը համարում են իբրեւ նախաքրիստոնեական տոնից մնացած տարր: