ուսումնասիրություն Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում
17.12.2012
Մշակույթի նախարարի թույլտվությամբ և Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի համաձայնությամբ ճարտարապետ Մերի Դանիելյանը զբաղվել է Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցու զանգ-աշտարակի ուսումնասիրությամբ, որի արդյունքում աշտարակի տակ հայտնաբերվել են աստիճաններ: Աստիճանները տանում են դեպի հինգերորդ դարի մի կառույց, որն էլ ամենայն հավանականությամբ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է: