Ոտնլվայի արարողություն

29.03.2013

Մարտի 28-ին` Ավագ հինգշաբթի օրը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսապետեց Ոտնլվայի արարողությունը: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրինակով, Վեհափառ Հայրապետը լվաց ու յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը: