Ոսկե մեդալ Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանին

13.10.2016

Մայրաքաղաքի ծննդյան տոնակատարությանը քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրեց պետական, հասարակական, մշակույթի և գիտության մի շարք գործիչների: Քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվեց նաև Տ. Նորայր ավագ քահանա Բաղդասարյանը՝ Հայ Առաքելական եկեղեցում երկարամյա ծառայության և անմնացորդ նվիրումի համար: