Շքանշանների հանձնում

21.10.2013

Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ԳԱԱ-ն նշեց իր հիմնադրման 70-ամյակը: Միջոցառմանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանը, տարբեր երկրներից ժամանած պատվիրակություններ եւ Ակադեմիայի անդամներ: Այս առիթով, ՀՀ նախագահ սերժ Սարգսյանը Ակադեմիայի մի խումբ անդամների պարգեւատրեց պետական բարձր շքանշաններով` կրթական եւ գիտական ոլորտում ունեցած նշանակալի ավանդի համար: