Շքանշանների հանձնում

25.11.2013

Նոյեմբերի 17-ին Մոսկվայի առաջնորդանիստ Ս. Պայծառակերպություն եկեղեցում տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն: Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ հանձնեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 122 բարերարների՝ այդ թվում նաեւ Ռուսոկ Ինվեստ ընկերության տնօրեն տիար Ռուբեն Գրիգորյանին, ի գնահատություն նրանց ազգօգուտ և եկեղեցաշեն գործունեության: