Շքանշանների հանձնման արարողություն Մոսկվայի առաջնորդանիստ Ս. Պայծառակերպություն եկեղեցում

19.11.2013

Նոյեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ, ուր նոյեմբերի 17-ին Մոսկվայի առաջնորդանիստ Ս. Պայծառակերպություն եկեղեցում տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն: Հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի` նորակառույց տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին Վեհափառ Հայրապետը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշաններ և օրհնության գրեր հանձնեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի 122 բարերարների՝ ի գնահատություն նրանց ազգօգուտ և եկեղեցաշեն գործունեության: