Շքանշանի հանձնում

27.11.2012

Նոյեմբերի 22-ին` ԱՄՆ Արեւելյան թեմ կատարած այցի ընթացքում,Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ազգային բարերար տիկին Լուիզ-Սիմոն Մանուկյանին հանձնեց «Ասպետ Սուրբ Էջմիածնի» հայրապետական շքանշանը` Հայրենիքին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար: