Շքանշանի հանձնման արարողություն Մայր Աթոռում
24.05.2017
Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Հայ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո շքանշան շնորհվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի պատմական աստվածաբանության և հումանիտար առարկաների ամբիոնի վարիչ, Երևանի պետական համալսարանի կրոնի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, դոցենտ Ավետիս Քալաշյանին: