Շուրիշկանի Ավետարանը տարվեց Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցի

17.04.2018

Ապրիլի 8-ին` Կրկնազատիկի տոնին, Շուրիշկանի Ավետարանը Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանից տարվեց Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցի: Սուրբ Պատարագից հետո բազմաթիվ ուխտավորներ հնարավորություն ունեցան համբուրելու հրաշագործ Ավետարանը եւ հաղորդակից լինելու նրա հրաշագործ զորությանը: