Շուրիշկանի Ավետարանը տարվեց Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցի-2014

02.05.2014

Ապրիլի 27-ին` Կրկնազատիկի տոնին, Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանից տարվեց Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցի. Սուրբ Պատարագից հետո բազմաթիվ ուխտավորներ հնարավորություն ունեցան համբուրելու հրաշագործ Ավետարանը եւ հաղորդակից լինելու նրա զորությանը: