Շուրիշկանի Ավետարանը տարվեց Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցի

30.04.2019

Ապրիլի 28-ին` Կրկնազատիկի տոնին, Շուրիշկանի Ավետարանը Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանից տարվեց Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցի: Սուրբ Պատարագից հետո բազմաթիվ ուխտավորներ հնարավորություն ունեցան համբուրելու հրաշագործ Ավետարանը եւ հաղորդակից լինելու նրա հրաշագործ զորությանը: