Շուրիշկանի Ավետարան

14.04.2015

Ապրիլի 12-ին` Կրկնազատիկի տոնին, Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանից տարվեց Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցի. Սուրբ Պատարագից հետո բազմաթիվ ուխտավորներ հնարավորություն ունեցան համբուրելու հրաշագործ Ավետարանը եւ հաղորդակից լինելու նրա զորությանը: