Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

02.10.2012

Շուշի Սուրբ Հովհաննես եկեղեցին, որը կառռւցվել է 1818թ., կոչվել է նաեւ Կանաչ ժամ, քանի որ եկեղեցու գմբեթը կանաչ գույնով է ներկված եղել: Խորհրդային կարգերի հաստատումից հետո աղոթատունը դադարել է գործել եւ մինչեւ Շուշիի ազատագրումը եկեղեցին ադրբեջանցիների կողմից օգտագործվել է որպես առողջարանային կենտրոն: Եկեղեցին սկսել է գործել 1995թ.-ից: Ներկայումս եկեղեցին վերանորոգվում է եւ նախատեսված է այն ավարտել մինչեւ տարեվերջ: