Շարլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը

08.10.2018

Հոկտեմբերի 5-ին Փարիզի Լեզիվալիդես պալատի հրապարակում տեղի ունեցավ աշխարհահռչակ շանսոնյե, ՀՀ Ազգային հերոս Շարլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը, որին մասնակցելու համար Ֆրանսիա էին մեկնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարգին Երկրորդը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանն ու պաշտոնատար այլ անձինք: Արարողությանը մասնակցում էին Ֆրանսիայի ինչպես գործող, այնպես էլ նախկին նախագահները: