Նվիրատվություն Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին

02.05.2017

Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանը հարստացավ ևս մեկ հավաքածուով. նվիրատուն Մանուելա Սալվինի դը Գիրակ Միրմանն է՝ Իտալիայի Լիվոռնո քաղաքի: Հավաքածուն, որը թվագրվում է 1724 թ., պարունակում է պատմական մի շարք փաստաթղթեր, ընտանիքի անդամների լուսանկարներ: Միրմանյանները եղել են նորջուղայեցի տոհմիկ ազնվականներ և դիվանագետներ: