Վերջերս, ամերիկաբնակ Շարաֆյան ընտանիքը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին նվիրաբերեց Մուշի Ս. Կարապետ վանքի Ավետարան ( XVIIդ.), Մաշտոց եւ Շարակնոց (XIIIդ.): Ձեռագրերը կպահվեն Մայր Աթոռի Ալեք եւ Մարի Մանուկյան ձեռագրատանը: