Նորքի հայորդյաց տունն աջակցում է արցախահայերին

16.10.2023

Շուրջ 150 բռնի տեղահանված արցախյան ընտանիք է ընդունել, առաջնային կարիքները հոգացել ու ճանապարհել Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Նորքի հայորդյաց տունը: Մայրաքաղաքի ու մարզերի մյուս հայորդյաց տները նույնպես սոցիալական աջակցության ծրագրեր են իրականացնում այս օրերին: