Նորքի հայորդյաց տան սաները աղի բլիթներ են պատրաստել ու բաժանել երիտասարդներին
29.01.2024
Սուրբ Սարգսի տոնի առիթով Նորքի հայորդյաց տան սաները Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու երեկոյան ժամերգությանը մասնակցել են իրենց թխած աղի բլիթներով։ Նրանք փաթեթավորել են դրանք ու ժամերգությունից հետո բաժանել երիտասարդներին։ Այս ավանդույթը գալիս է վաղ քրիստոնեության շրջանից, երբ սկսվում էր առաջավորաց պահքը։