Նորոգվում և մաքրվում է Մայր Տաճարի ներսում գտնվող երկու ջրհորը
13.06.2024
Մայր Տաճարի ներսում 2 ջրհոր կա՝ մեկը հյուսիսային ավանդատան ներսում, մյուսը՝ սուրբ Ստեփանոս Նախավկայի խորանի դիմաց, որտեղից հավատացյալները ջուր են վերցրել՝ համոզված լինելով, որ այն տաճարի հրաշագործ զորությամբ է օժտված: 2012թ. սկսած՝ վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանը չոր և անձրևային եղանակներին չափել և արձանագրել է Ստեփանոս Նախավկայի խորանի դիմացի ջրհորի ջրի ծավալը: Երկրորդ ջրհորում ջուր չկա, նախկինում էլ չի եղել: Տաճարի վերականգնման ավարտին ջրհորը կմաքրվի և երկուսում էլ ջուր կլինի: