Նորոգումից հետո վերաօծվել է Ղազարավանի մենաստանի Սուրբ Նարեկ եկեղեցին
15.10.2024
Նոր օրհնված մյուռոնով և աղոթասացությամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը վերաօծել է բարեկարգված եկեղեցու Սուրբ Սեղանը և սրբապատկերները։ Ղազարավանի մենաստանի Սուրբ Նարեկ եկեղեցին մասնակի նորոգման կարիք ուներ: Ավետիսյան ընտանիքի բարերարությամբ նորոգվել է եկեղեցու Սուրբ Խորանը, Սուրբ Սեղանը, իսկ սալածածկ տանիքը փոխարինվել է կղմինդրով։ Բացի այդ՝ եկեղեցական արարողությունների համար անհրաժեշտ սպասք և գույք է նվիրաբերվել եկեղեցուն: