Նորաօծված Մայր Տաճարում Պատարագ է մատուցել Տ. Վահան արք. Հովհաննիսյանը
07.10.2024
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և տնօրինությամբ Ս. Էջմիածնի Մայր տաճարի վերաօծումից հետո՝ մեկ շաբաթ շարունակ, երեկոյան Մայր Տաճարում մատուցվում է Սուրբ և Անմահ Պատարագ: Մարդկանց հոսքը չի դադարում: Մայր Տաճարում հավատացյալները մոռանում են իրենց մասնավոր հոգսերն ու անձնական խնդիրները։ Նրանք աղոթում են խաղաղության, անվտանգ կյանքի, պատերազմի ժամանակ անհետ կորածների, գերության մեջ գտնվողների համար։