Նորաօծ քահանաներին վեհարանում ընդունեց Ամենայն Հայոց Հայրապետը

23.09.2020

Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց այս տարի Խաչվերացի տոնին ձեռնադրված չորս քահանաներին: Նորաօծներին Վեհափառը հորդորեց սնուցել իրենց հավատքը բարի գործերով, ազնիվ կյանքով, անձնվեր հովվությամբ: