Նոր հրատարակություն իրանահայ համայնքի մասին

05.12.2017

Մաշտոցյան մատենադարանի գիտաշխատողների ջանքերով հրատարակվել է Ստեփաննոս Երեցի Պատմագիրքը (Հանգիտագիրք): Մատյանը բացառիկ սկզբնաղբյուր է իրանահայ գաղթօջախի պատմություն և Իրանի պատմություն ուսումնասիրողների համար: Գիրքը լույս է տեսել Թեհրանի «Ալիք» տպարանում՝ ՀՀ Սփյուռքի նախարարության աջակցությամբ: