Նոր հրատարակություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-ամյակի առիթով

16.02.2021

Մայր Աթոռ Հրատարակչական բաժինն ընթերցողին առաջարկում է «Պատմության փառահեղ մի էջ» ժողովածուն: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 20-ամյակին նվիրված գրքում մեկտեղված են այդ շրջանում Մայր Աթոռի պարբերականների անդրադարձերը հայ ժողովրդի հոգևոր ու հասարակական կյանքում Նորին Սրբության ունեցած ավանդին, էկումենիկ հայացքներին, նրան ուղղված շնորհավորանքներին: