Նոր հրատարակություն-2014.04.06

06.04.2014

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Մայր Աթոռի Պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն, Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Տ. Շահե վարդապետ Անանյանի «Հին Մերձավոր Արևելքից Քրիստոնյա Հայաստան. անձնավորված իմաստության գաղափարի առաջացումն ու զարգացումն ըստ Առակաց Ա-Թ-ի» աշխատությունը: