Նոր հրատարակություն-2014.03

25.03.2014

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանի (1945-1954 թթ.) «Քարոզներ և ելույթներ» ժողովածուն:Այն ընդգրկում է երջանկահիշատակ Գևորգ Զ Հայրապետի անտիպ քարոզները, հրապարակային ելույթներն ու 1917 թվականին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հրատարակված «Քարոզգիրքը»: