Նոր հրատարակություն

20.01.2015

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը հրատարակել է Նիկոլայ Վասիլիադիսի «Աստվածաշունչ և հնագիտություն» վերնագրով ուսումնաօժանդակ ձեռնարկը: Գիրքը ռուսերենից թարգմանել է Գրիգոր Դարբինյանը, իսկ հունարեն բնագրի հետ համեմատությունն ու խմբագրումը կատարել է Մայր Աթոռի Հրատարակչական և Պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը: