Նոր խաչի օրհնություն Ապարանում

30.09.2014

Սեպտեմբերի 28-ին՝ Վարագա Սուրբ Խաչի տոնին, Ապարանի Սուրբ Խաչ և Սուրբ Երրորդություն Հույսի խորան հաղորդարանում տեղի ունեցավ խաչադրման արարողություն: Տեղադրվեց 1714-րդ խաչը, որը խորհրդանշում է քրիստոնյա Հայաստանի տարիքը: Արագածոտնի թեմակալ առաջնորդ գեր. Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանը հանդիսապետեց արարողությունը, որից հետո կազմակերպվել էր միջոցառում՝ հայտնի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: