Նոր եկեղեցի Արաբկիր վարչական շրջանում
09.06.2014
2015թ. պատրաստ կլինի Արաբկիր վարչական շրջանի եկեղեցին: Ճարտարապետ Արտակ Ղուլյանի նախագծած, մայրաքաղաքում մեծությամբ երկրորդ (Ս. Գրիգոր Լուսավորչից Մայր Տաճարից հետո) եկեղեցին կառուցվում է Լուիզ Սիմոն Մանուկյանի հովանավորությամբ: Եկեղեցու նկուղային հարկը կծառայի իբրև հանդիսությունների սրահ, կից կգործեն կիրակնօրյա դպրոցը, տիկնանց և երիտասարդաց միությունները: Եկեղեցին կանվանակոչվի ընդունված կարգի համաձայն՝ օծման օրը: