Նոյեմբերի 21-ին Հայ եկեղեցին նշում է Սբ. Աստվածածնի՝ տաճարին ընծայման տոնը

25.11.2019

Նոյեմբերի 21-ին քրիստոնեական բոլոր եկեղեցիները նշեցին Ս. Աստվածածնի` տաճարին ընծայման տոնը: Ըստ ավանդության՝ երեք տարին լրանալուց հետո, Մարիամի բարեպաշտ ծնողները` Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, Մարիամին ընծայում են տաճարին, ուր նա մնում է մինչև նշանվելը: Աստվածածնի ընծայման տոնը մեր եկեղեցին նշում է 18-րդ դարից: