Նշվեց Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը

22.06.2017

Հոգեգալստյան տոնին հաջորդող երկրորդ կիրակի օրը, այս տարի հունիսի 18-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը: Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագի սրբազան արարողության ավարտին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, կատարվեց Ս. Էջմիածնի մաղթանք: