Ննջեցյալների հիշատակության օր (հուլիս 8, 2013)

10.07.2013

Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները սահմանված են որպես մեռելոց հիշատակության օրեր: Հուլիսի 8-ին` Քրիստոսի Պայծառակերպության տոնի հաջորդ օրը, Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց մեռելոց Սուրբ Պատարագ: Մայր Տաճարում պատարագիչն էր Տ. Աղան աբեղա Հախվերդյանը: Սուրբ Պատարագից հետո կատարվեց հոգեհանգստյան կարգ: