Ներկայիս իրավիճակը Սիրիայում

10.10.2012

Մեկշաբաթյա այցով Մայր Աթոռ է ժամանել Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը` Վեհափառ Հայրապետի հետ քննարկելու սիրիահայ գաղութի առջեւ ծառացած խնդիրները: Հոկտեմբերի 7-ին Մայրավանքում Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը, իսկ Պատարագի ավարտին կատարվեց Հոգեհանգստյան կարգ`Սիրիայում ռազմական գործողությունների հետեւանքօվ զոհված հայորդիների համար: