Նամականիշով գեղաթերթիկի մարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
08.10.2015
Սեպտեմբերի 29-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում տեղի ունեցավ «Մյուռոնօրհնություն» թեմայով նամականիշով գեղաթերթիկի մարում: 20000 տպաքանակով թողարկված նամականիշը պատկերում է Մայր Տաճարը և Սրբալույս Մյուռոնի կաթսան: