Նախագահ Արմեն Սարգսյանն ու 15 զինհաշմանդամ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հյուրերն էին
19.12.2019
Ամանորի նախաշեմին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին ծառայության ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած 15 զինվորականներ: Սբ․ Վարդան եւ Սբ․ Հովհաննես Մկրտիչ մատուռ մկրտարանում Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց հանրապետական մաղթանք: Աղոթք բարձրացվեց հայոց բանակի անսասության, ամրության ու հայրենիքի խաղաղության համար: