Մոսկվայում գործող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանը սկսել է նոր ուսումնական տարին

04.09.2024

Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանն ավելի քան 40 սան ունի։ Երեխաները ակտիվ մասնակցում են օլիմպիադաների, գիտահետազոտական և երաժշտական մրցույթների։

Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանում կրթությունը 11-ամյա է, գործում է Ռուսաստանի Դաշնության կրթական չափորոշիչներով և միակն է տարածաշրջանում, որտեղ հայոց լեզուն, հայ գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը ուսումնական ծրագրի պարտադիր առարկաներից են: