Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցու օծումը
23.09.2013
Սեպտեմբերի 17-ին Մոսկվայում, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, օծվեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն նորակառույց եկեղեցին: Պատմական այդ իրադարձությանը ներկա էին Հայաստանի Հանրապետութ-յան նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Արարողությանն իր մասնակցությունը բերեց նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը: