Մյուռոնօրհնության ու Տաճարի վերաօծման մեջ ուխտավորները միասնության խորհուրդ են տեսնում

07.10.2024

Մյուռոնօրհնության և Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու համար յուրաքանչյուր թեմից ուխտավորական խմբերում ընդգրկվել են թեմական կյանքում ավանդ ունեցող անձինք, հավատացյալներ, որոնք, վերադառնալով իրենց բնակության վայրեր, Էջմիածնի սերն ու օրհնությունը կփոխանցեն իրենց հարազատներին ու ընկերներին: Նրանք Մյուռոնօրհնության և Տաճարի վերաօծման արարողություններին մասնակցելու մեջ միասնության, համերաշխության խորհուրդ են տեսնում: