Մյուռոնի նյութերի օրհնության արարողություն

15.09.2015

Սեպտեմբերի 13-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց ու ձիթայուղին խառնեց սուրբ մյուռոնի նյութերը: Առաջիկա երեք օրերին հոգևոր դասի աղոթքներով և հսկմամբ մյուռոնը շարունակ կեփվի: Մյուռոնօրհնության արարողության ընթացքում Վեհափառ հայրապետն այն կօրհնի մեր ազգային-եկեղեցական սրբություններով` Կենաց Խաչով, Ս. Գեղարդով և Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով: