Միջինք

28.03.2019

Մեծ Պահքը կիսող 24-րդ օրը կոչվում է Միջինք: Այդ օրվանից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսվում են երգվել Ստեղի շարականներ: Այդ օրը, ժողովրդական ավանդության համաձայն, բաղարջ գաթա են թխում եւ մեջը մետաղադրամ դնում: Ընտանիքի անդամներից ում բաժին ընկնի այդ դրամը, ապա այդ տարի հաջողակ կլինի նրա համար: