Միաբանական համագումար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում-2014

19.06.2014

Հունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց միաբանների՝ «Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագիրը կրող վեցերորդ համագումարը: Համագումարին ներկա են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում և ծխերում ծառայող միաբաններ (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ):