Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը հնդկահայ համայնքում
15.01.2019
Հունվարի 6-ին Ս. Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով ձեռամբ Հնդկահայոց հոգևոր հովիվ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանի մատուցվեց սուրբ և անմահ պատարագ: Այնուհետև, կատարվեց Ջրօրհնեքի արարողություն և օրհնված ջուրը բաժանվեց ներկաներին: Ջրօրհնեքի խաչի քավորն էր Ս. Նազարեթ հայոց եկեղեցու վարչության անդամ տիար Վաչագան Թադևոսյանը: Հունվարի 13-ին, Տեր Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնի առիթով, ուխտի Ս. Պատարագ մատուցվեց Չինսուրահի Ս. Հովհաննես Մկրտիչ հայոց եկեղեցում: Այս առիթով Կալկաթայի Ս. Նազարեթ հայոց եկեղեցուց դուրս էր բերվել նաև Հովհաննես Մկրտչի մասունքակիր Աջը: