Ապրիլի 17-ին `Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի հաջորդ օրը, Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց մեռելոց Ս. Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը արժանապատիվ Տ. Ասողիկ քհն. Կարապետյանն էր: Հավարտ Սուրբ Պատարագի՝ կատարվեց հոգեհանգստյան կարգ: