Մեռելոց հիշատակության օր

02.04.2013

Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները սահմանված են որպես մեռելոց հիշատակության օրեր: Ապրիլի 1-ին `Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի հաջորդ օրը, Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվեց մեռելոց Սուրբ Պատարագ: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը Տ. Անանիա աբղ. Ծատուրյանն էր: Հավարտ Սուրբ Պատարագին կատարվեց հոգեհանգստյան կարգ: