Մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը

19.09.2017

Սեպտեմբերի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ‹‹Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն›› խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական վեցերորդ համահայկական համաժողովը: Ժողովին մասնակցում են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ նախագահ տիար Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության նախագահ Տիար Բակո Սահակյանը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսը: