Մեկնարկել է Արարող ձեռքեր ցուցահանդեսների շարքը

12.02.2018

Փետրվարի 11-ից Գևորգյան ճեմարանում մեկնարկել է «Արարող ձեռքեր» ցուցահանդեսների շարքը, որը կանցկացվի ողջ տարվա ընթացքում: Գեւորգյան հոգեւոր ճեմարանի դահլիճում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու գեղանկարիչ Միքայել Հարությունյանի գործերին եւ Սարգիս Բաբայանի քանդակներին: